Ցանկ
  • Գլխավոր
  • Ինքնակենսագրություն
  • Բանաստեղծական շարքեր
  • Լուսանկարներ
  • Կինոխրոնիկա
  • Հոդվածներ
  • Հարցազրույցներ
  • Ելույթներ
  • Նամակներ

Գրքեր

Ինքնակենսագրություն
Thumbnail

Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:

Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:

Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:

Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը‘ խորհուրդը:

Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:

Կարդալ ամբողջությամբ
Հանուն եվ ընդդեմ "ռեալիզմի նախահիմքեր"-ի
Thumbnail

"Գրական թերթ"-ում իր հոդվածը տպագրելիս Վահագն Դավթյանը ինքն էլ գիտեր, որ իր խորհրդածությունները կարող են մտքերի փոխանակության եւ ստեղծագործական վեճերի առիթ տալ:

Ինչպես տեսնում եք, այդ առիթն իսկապես տրված է, բայց կուզեի իսկույն էլ ավելացնել, որ Վ. Դավթյանի հոդվածը ինձ առիթ է տալիս այլ մտքերի փոխանակության: Այլ կերպ ասած` ես իմ ընկերոջ հետո ոչ թե պիտի վիճեմ, այլ շարունակեմ զարգացնել իր իսկ մտքերը: Ուստի և իմ ասելիքը ոչ չի լինելու, այլ այո, բայց…:

Կարդալ ամբողջությամբ
© 2012 Բոլոր իրավունքները պատկանում են Պարույր Սևակ
Դիզայն և ծրագրավորում՝ Avanesov.net | Շնորհակալություն HayHost.ru-ին հոսթինգ տրամադրելու համար